Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս
![ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս](up/article/big/file_46279_8405060.jpg)
Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը:
Նման իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բնության գրկում օգտագործել միջատներին վանող նյութեր և կրել բաց գույնի երկարաթև հագուստ։
Բացի այդ, խորհուրդ է տրվում.
- շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում
- չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք` այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ
- խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար
- խմելու համար օգտագործել շշալցված ջուր
- կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)
- սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով
- խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ
- սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով
- պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով
- չօգտվել ջրի պատահական աղբուրներից:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ](up/article/small/file_62085_4676511.jpg)
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
![](images/calendar.png)
![Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61338_6617263.jpg)
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
![](images/calendar.png)
![Համակարգչի վտանգները. Համակարգչի վտանգները.](up/article/small/file_61282_4662826.jpg)
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան](up/article/small/file_61030_7366915.jpg)
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին](up/article/small/file_60978_3855932.jpg)
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս](up/article/small/file_60114_707737.jpg)
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
![](images/calendar.png)
![ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները](up/article/small/file_59283_7222732.jpg)
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1 Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59065_1627590.jpg)
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
![](images/calendar.png)
![Հակաբակտերիալ լամպեր Հակաբակտերիալ լամպեր](up/article/small/file_58928_7542984.jpg)
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ](up/article/small/file_58877_8588075.jpg)
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
![](images/calendar.png)
![Կենցաղային խորհուրդներ Կենցաղային խորհուրդներ](up/article/small/file_48725_1549912.jpg)
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
![](images/calendar.png)
![Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ](up/article/small/file_48694_5628472.jpg)
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
![](images/calendar.png)
![Տնտեսական օճառի օգտակարությունը Տնտեսական օճառի օգտակարությունը](up/article/small/file_48571_9820252.jpg)
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
![](images/calendar.png)
![Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան](up/article/small/file_54749_7781221.jpg)
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական](up/article/small/file_54721_4597485.jpg)
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYt9d0PC' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403